Թուրքիայի Գերագույն ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընթացիկ տարվա մայիսի 14-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է 268 պատգամավորական մանդատ, «Նոր բարեկեցություն» կուսակցությունը ՝ 5, «Ազգայնական շարժում» կուսակցությունը ՝ 50, «Կանաչ Ձախ» կուսակցությունը ՝ 61, աշխատավորական կուսակցությունը ՝ 5, Հանրապետաժողովրդական կուսակցությունը ՝ 169 և İYİ (Լավ) կուսակցությունը ՝ 43 տեղ, գրում է Haber Global-ը։
Ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 88,92 տոկոսը, անվավեր է ճանաչվել 1 393 307 քվեաթերթիկ։