00:00:00

Պուտինը գրեթե 2 տարի խուսափում էր ինձ հետ հեռախոսով խոսելուց. Զելենսկի

23:50, 30 մայիս 2023 Աշխարհ

Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսելու ոչինչ չունեն, քանի դեռ Ուկրաինայի տարածքից դուրս չեն բերվել ռուսական զորքերը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարավկորեական Chosun Ilbo հրատարակությանը տված հարցազրույցում, գրում է gordonua.com-ը։

«Նա (Պուտինը) գրեթե երկու տարի խուսափում էր նույնիսկ ինձ հետ հեռախոսով խոսելուց: Կա միայն մեկ պատճառ՝ ասելու բան չկար: Ճշմարտությունը մեր կողմն է, և նա ասելիք չունի դրա առջև: Պուտինը քաջ գիտակցում է, որ Ուկրաինան ուժով զավթելու նրա մղումն անհերքելի է: Այսպիսով, ինչի՞ մասին կարող է խոսել ինձ հետ: Պուտինը ցանկանում է միայն պատերազմի միջոցով ներխուժել Ուկրաինա և ոչնչացնել ուկրաինականությունը», - ասել է նա:

Զելենսկու խոսքով՝ Պուտինի հաջորդ թիրախը Բելառուսն է։

«Նա կլանում է բելառուսական մետալուրգիան: Այսօրվա Պուտինն ակնհայտորեն այլ մարդ է, քան մենք նախկինում տեսել ենք: Դժվար է խոսել Պուտինի հետ, քանի դեռ նա դուրս չի բերել իր բոլոր զորքերը Ուկրաինայի տարածքից»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր