00:00:00

Երևանում «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել, 18-ամյա տղայի են սպшնել

09:38, 30 մայիս 2023 Պատահարներ

Երեկ՝ մայիսի 29-ին, մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Շահումյան 4 փողոցում, «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում  կրակոցներ են հնչել և դի կա։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հարություն Դանիելյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ  Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի  գնդի 2-ին գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Պարեկները սահամանազատել են տարածքը։ Տեղում աշխատել են  ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչյա Ղազարյանի գլխավորությամբ։ 

Ոստիկաներն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, կրակված պարկուճներ ու գնդակ, արնանման հետքեր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 

Փաստի առթիվ Մալաթիայի բաժնում սպանություն  հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սպանվածը 18-ամյա Դավիթ Թամարյանն է, ում վրա մի քանի անգամ կրակոցներ են արձակել, ու մինչ շտապօգնության ժամանումը՝ նա մահացել է։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր