Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Երևանի վարչական տարածքում, բախվել են Toyota corolla, Hyundai մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 4 հոգի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Բախման հետևանքով Hyundai-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին՝ կոտրելով այն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։