00:00:00

Փաշինյանի հետ «խաղաղությունից» հետո Ալիևը կկրկնի երիտթուրքերի սցենարը Լեռնային Ղարաբաղում․ Զատուլին

18:26, 29 մայիս 2023 Աշխարհ

ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի իրավունքի ճանաչումը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ՀՀ ղեկավարության պատրաստակամությունը, որը բազմիցս հաստատել է Նիկոլ Փաշինյանը, բազմաթիվ քաղաքական գործիչների կողմից Հայաստանում և արտերկրում գնահատվում է ծայրահեղ բացասական։ Այդ մասին «Ռուսարմինֆո»-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Զատուլինի կարծիքով, պայմանագիրը խաչ կքաշի ԼՂ կարգավիճակի հետագա քննարկման վրա և ենթադրում է ռուս խաղաղապահների դուրսբերում տարածաշրջանից, քանի որ Ադրբեջանը դրան է ձգտում։

Նա նաև կանխատեսել է 1915 թվականին տեղի ունեցածի նման սցենար։

Զատուլինը միաժամանակ կոչ է արել հույս չդնել Արևմուտքի վրա, որին այժմ ձեռնտու է Ադրբեջանի և Իրանի առճակատումը։ Եվ այս խաղում ԱՄՆ-ն ավելի հավանական է, որ աչք փակի շատ բաների վրա, այդ թվում՝ արցախցիների արտաքսման:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր