00:00:00

Մայիսի 22-28-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կենտրոնում գրանցվել է 469 դեպք, որից 129-ը՝ արտակարգ

17:27, 29 մայիս 2023 Պատահարներ

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հայտնում են՝ մայիսի 22-28-ը գրանցվել է 469 դեպք, որից 129-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 52, փլուզման, դժբախտ պատահարի՝ 3-ական, պայթյունի, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, դարափուլի, գրունտային ջրերի հորիզոնի բարձրացման, որոնողափրկարարական՝ 1-ական, ուժեղ քամու՝ 5, վայրի կենդանիների հարձակման՝ 4, օձի նկատման՝ 53, թունավորման՝ 12, ինքնասպանության փորձի՝ 13, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 45, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 173, կեղծ ահազանգի՝ 12, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 17, հրդեհի կեղծ կանչի՝ 22 և 47 այլ դեպքեր:

 

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 15 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 35 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 18 տրանսպորտային միջոց:

 

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 73, զոհվել՝ 9 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 13 մարդ:

 

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր