00:00:00

Mercedes-ի 23-ամյա վարորդը Հյուսիսային պողոտայում վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարող քաղաքացուն

22:42, 28 մայիս 2023 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, Երևանի բնակիչ 23-ամյա Կորյուն Կ.-ն, իր վարած Մերսեդես GL 500 մակնիշի ավտոմեքենայով, վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարող քաղաքացուն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, այնուհետև վարորդը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր