Այսօր՝ մայիսի 27-ին, արտառոց ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Արշակունյաց պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ, 47-ամյա Կարինե Ն․-ի վարած Kia Rio մակնիշի և 44-ամյա Արտյոմ Բ․-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշի վրա և մի քանի մետր առաջ է ընթացել։
Opel-ի վարորդը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։