00:00:00

Դшնшկшհшրություն Շերամի փողոցում. հիվանդանոց տեղափոխվածին վնասվածքը պատճառել են 18 և 26 տարեկան երկու երիտասարդ

15:00, 27 մայիս 2023 Պատահարներ

Ոստիկանությունը բացահայտել է մայիսի 24-ին Շերամի փողոցում կատարված դանակահարութունը: 

 

Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 24-ին, ժամը 04.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Շերամի փողոցից կտրած-ծակած վերքերով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխել 26-ամյա երիտասարդի:

 

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ու քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածին վնասվածքը պատճառել են 18 և 26 տարեկան երկու երիտասարդ:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 18-ամյա երիտասարդը նույն օրը Անդրանիկի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին:

 

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 25-ին 22-ամյա երիտասարդը ներկայացել է Մալաթիայի բաժին և խոստովանել, որ ինքն է դանակով խփել հիվանդանոց տեղափոխված երիտասարդին:

 

Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր