00:00:00

Մանրամասներ՝ Ափնագյուղի պայթյունից․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

23:30, 26 մայիս 2023 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 19․00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ափնագյուղ գյուղում պայթյուն է տեղի ունեցել։

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Պպարզվել է, որ նույն գյուղի Երևանյան խճուղու 1 հասցեում գործող ավտովերանորոգման կետում Արագածոտնի մարզի բնակիչ, 42-ամյա Էդիկ Մ․-ն ավտոմեքենայի առանձնացված շարժիչի վրա վերանորոգման աշխատանքներ է կատարել, երբ շարժիչի ներքևի հատվածում դեռևս չպարզված հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով Էդիկ․Մ․-ն մարմնական վնասվածքներ է ստացել, և ըստ դեպքի վայրում հավաքվածների, վերջույթները կտրվել են։

Վիրավորը քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

Պայթյունի հետևանքով վնասվել են ավտովերանորոգման կետի տանիքը, մոտակա ավտոտեխսպասարկման կետի ապակիները և Jeep մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը։

Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր