00:00:00

Ավտոտեխսպասարկման գազի բալոն է պայթյուն տեղի ունեցել․ կա տուժած

21:45, 26 մայիս 2023 Պատահարներ

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 26-ին, ժամը 18:48-ին ահազանգ է ստացվել, որ Ափնագյուղում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն. կա տուժած: 

 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 1 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, «Jeep» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի վերանորոգման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով աշխատակից Է. Մ.-ն (ծնված 1981 թ․) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 Վնասվել է տեխսպասարկման կետի տանիքի մոտ 25 քմ հատվածը, մոտակա ավտոտեխսպասարկման կետի ապակիները (մոտ 4 քմ) և «Jeep» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը:

 Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Է. Մ.-ն հոսպիտալացվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր