00:00:00

Ողբերգական դեպք՝ Տավուշում․ ծառից կшխվшծ հայտնшբերվել է 17-ամյա աղջկա դի․ նա իր մորը նամակ է թողել

12:42, 25 մայիս 2023 Պատահարներ

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի գյուղերից մեկի եկեղեցուն հարակից «Եղևնիներ» կոչվող վայրում ծառից կախված դի կա։

Ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա Սյուզաննա Տ․-ի դին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Սյուզաննա Տ․-ի մոտ հայտնաբերվել է նամակ՝ ուղղված մորը, իսկ նա երեկ՝ ժամը 15։00-ի սահմաններում, տնից դուրս էր եկել և չէր վերադարձել։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր