Մայիսի 24-ին, ժամը 15։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի մոտակայքում քաղաքացին ընկել է Ողջի գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացի Վ․ Մ․-ին (ծնված 1978 թ․) դուրս են բերել գետից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։