00:00:00

Քաղաքացին ընկել է դիտահորը․ նրան հոսպիտալացրել են

19:52, 23 մայիս 2023 Պատահարներ

Մայիսի 23-ին, ժամը 17։14-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում քաղաքացին ընկել է դիտահորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացի Հ․ Հ․-ն ընկել է Շիրակացի փողոցի թիվ 56 հասցեի մոտակայքում գտնվող դիտահորը (մոտ 1,2 մ):

Փրկարարները դիտահորից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Հ.Հ․-ին. տուժածը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր