00:00:00

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրյա փոսը

16:24, 20 մայիս 2023 Պատահարներ

Մայիսի 20-ին, ժամը 14:13-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրյա փոսը։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 66-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ն․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել «Ցամաքաբերդ» հանգստյան գոտու տարածք․ տուժածներ չկան։

Փրկարարաները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր