Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցի թիվ 1/7 հասցեի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:
Պարզվել է, որ այրվել է կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենան և մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիները վարորդի հետ միասին մարել են հրդեհը:
Ժամանած հրշեջ-փրկարարներն էլ իրականացրել են հովացման աշխատանքներ:
Shamshyan.com-ի հաղորդամամբ՝ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 40-ամյա Սուրեն Խ.-ին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: