Այսօր՝ մայիսի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Պետրոս Մ․-ի վարած Opel մակնիշի և Երևանի բնակիչ 29-ամյա Պարգև Դ․-ի վարած Peugeot մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Պետրոս Մ․-ն տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ը դեպի Արմավիր ընթանալիս, բախվել է կայանված Peugeot-ին, Peugeot-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կախվել ձորակում, Opel-ն էլ, առաջ ընթնալով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։