Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա գարդեն մոլ»-ի հարևանությամբ, բախվել են Mercedes Տ 500, Kia և Nissan Sentra մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը հղի կին է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ֆտոլորագրողը հայտնում է, որ Nissan Sentra-ն բախման հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրը և բախվել շինության պատին: