00:00:00

Որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին հայտնաբերվել է Տարոնիկ գյուղի ջրանցքում

21:19, 12 մայիս 2023 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մազում: Ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղի՝ Մեծամորի թանգարանի հարևանությամբ գտնվող ջրանցքում դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Միքայելյանը:

Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վլադ Ավետիսյանի և Արթուր Հարությունյանի գլխավորությամբ:

Դին ջրամբարից դուրս բերելու համար ոստիկաններին և քննիչներին օգնության են հասել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ օղակի հրամանատար Դավիթ Մովսիսյանի գլխավորությամբ։

Փրկարարները ճոպաններով մտել են ջրի մեջ և այնտեղից պատգարակով դուրս բերել դին:

Դատաբժիշկ Սուրեն Օլոյանի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ ջրամբարից դուրս բերվածը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 60-ամյա Գյուրջիս Թ.-ն է, ով մայիսի 6-ին դուրս էր եկել տանից և այլևս չէր վերադարձել, ու այդ օրվանից նրա հարազատներն ու Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները որոնում էին որպես անհետ կորած:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր