Մայիսի 1-ին, ժամը 09.15-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի և նստատեղի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա տղամարդ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 08.30-ից ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում Չարենցի փողոցի 158 հասցեի հարակից տարածքում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Էջմիածին քաղաքի 37-ամյա բնակիչը կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել համաքաղաքացուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
37-ամյա տղամարդը Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է կատարվածի մասին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: