00:00:00

Դшնшկшհшրություն Գեղարքունիքի մարզում․ անչափահաս պատանուն դանակով հարվածել էր 18-ամյա ավագ եղբայրը

17:49, 01 մայիս 2023 Պատահարներ

Գեղարքունիքի մարզում, ապրիլի 30-ին, դանակահարություն է տեղի ունեցել. ժամը 20։40-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի շրջանի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 16-ամյա Ս․Հ․-ն է։ Վերջինիս մայրը հիվանդանոցում, ապա այնտեղ ժամանած ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ երեխան վնասվածքը ստացել է իրենց տանը վայր ընկնելու հետևանքով։

Կարճ ժամանակում Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, պարզել են, որ տղայի մայրը ստել է։

Իրականությունն այն է, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում իրենց գյուղի տանը, խոհանոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել վիրավորի և նրա 18-ամյա եղբոր միջև, ով խոհանոցի կահույքի վրայից վերցրել է դանակը պահել աջ ձեռքում և քաշքշուկի ժամանակ մեկ անգամ հարվածել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր