00:00:00

Երևանում Hyundai Sonata-ով կոտրել է երթևեկության նշանով ցուցանակն ու մոտ 100 մետրի ծառերը տապալելով առաջ ընթացել

17:15, 01 մայիս 2023 Պատահարներ

Ապրիլի 30-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Գուրգեն Սարգսյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Թևոսյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գուտում տեղադրված ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշաններին, կոտրել դրանք և մոտ 100 մետրի վրա եղած ծառերը արմատախիլ անելով ու կոտրելով, առաջ ընթացել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վթարի փաստով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի և Նոր Նորք վարչական շրջանի պատասխանատուները, ովքեր արդեն սկսել են կոտրված ծառերը հեռացնելու, նոր տնկիներ տեղադրելու աշխատանքներ կատարել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր