Երկուշաբթի գիշերը 5,0 մագնիտուդով շոշափելի երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի Շիվելուչ հրաբխի մոտ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
Երկրաշարժը զգացվել է Ուստ-Կամչատսկի շրջանի Կլյուչի գյուղում։
«Այս գիշեր ժամը 2.50-ին Շիվելուչ հրաբխի տարածքում՝ 2 կիլոմետր խորության վրա, տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որը զգացվել է Կլյուչի գյուղում»,- հայտնել է երկրաֆիզիկական ծառայությունը տելեգրամյան ալիքում։