Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։45-ի սահմանում «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մեղրի-Երևան ավտոճանապարհի 308 կմ, որտեղ Պարույր Սևակ գյուղի վարչական տարածքում ավտոմեքենան ընկել է ձորը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Շտապօգնության խումբը դեպքի վայրից «Արարատ» բժշկական կենտրոն է տեղափոխել Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Արթուր Հովհաննիսյանի դին։
«Գանգուղեղային վնասվածք, ներքին արյունահոսություն՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Հարութ Գևորգյանին, «կրծքավանդակի, որովայնի, ծնկի քերծվածքներ» ախտորոշմամբ՝ Երևանի բնակիչ 26-ամյա Արտաշես Լևոնյանին։