Այսօր եւս շարունակում եմ այցը Տավուշի մարզում:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ գրառմանըկից տեսանյութ հրապարակել այցից:
«Առավոտյան այցելեցի Նոյեմբերյան, որտեղ ծանոթացա տեղի բժշկական կենտրոնի մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների կառուցման աշխատաքների ընթացքին:
Ծրագիրը, որն ավարտին կհասցվի 2024 թվականի սկբզին, իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ընդհանուր արժեքը կազմում է 115 մլն դրամ։
Կառավարությունն իր հերթին բաժանմունքները կապահովի նոր գույքով:
Հաջորդիվ ծանոթացա Նոյեմբերյանի փողոցներից մեկում սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված 200 մետր երկարությամբ փողոցի տուֆապատման աշխատանքներին: Ծրագրի իրականացման համար հատկացվել է 29 մլն դրամ, որից 19 մլն-ը՝ պետբյուջեից»: