00:00:00

Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. Հայաստանի 4 ներկայացուցչից 2-ը հաղթանակ են տարել

14:02, 29 ապրիլ 2023 Սպորտ

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 4-րդ մրցումային օրը Հայաստանի 4 բռնցքամարտիկներից 2-ը հաղթանակ են տարել։

Լուսինե Գևորգյանը (48 կգ) հաղթել է հունգարացի Կարմեն Խորվաթին։ Այս կերպ Լուսինեն առնվազն բրոնզե մեդալ կնվաճի։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

50կգ քաշային կարգում հանդես եկող Մաքուր Մարիկյանն ու 52կգ քաշային կարգում հանդես եկող Ռիտա Վարդանյանը, ցավոք, պարտություն են կրել։

Հաղթանակի է հասել նաև 57կգ քաշային Գոռ Ազիզյանը։ Նրա մրցակիցը էստոնացի Ֆյոդոր Կամանինն էր։ Մյուս փուլում Աիզյանը կմրցի Իսրայելի ներկայացուցիչ Ալի Շաավանի հետ։

Մրցաշարի 1/4 եզրափակչի մենամարտերը կկայանան վաղը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր