Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական ուժերի զորքերը պետք է պատրաստ լինեն դիմակայելու ցանկացած մարտահրավերի։ Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը։
Նա հավելել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է քաղաքական և դիվանագիտական միասնություն դրսևորեն՝ դա համարելով շատ կարևոր։
«Եվ սա բոլորի համար անվտանգության բավարար երաշխիք կլինի»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանը նույնպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է։