00:00:00

Սպшնել են, ապա դիերը թաղել տան բակում․ հաղորդագրություն Արցախից

19:31, 28 ապրիլ 2023 Լեռնային Ղարաբաղ

2022թ. ապրիլի 15-ին, ժամը 19-ի սահմաններում, Է. Մ.-ն և Է. Ե.-ն ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում գտնվող իրենց հատկացված տանը և նույն տան դիմացի բակում կենցաղային հարցի շուրջ վիճաբանության մեջ են մտել Ա. Թ.-ի և Ռ. Կ.-ի հետ, որի ընթացքում Է.Մ.-ի և Է.Ե.-ի հասցեին հնչեցված սեռական բնույթի հայհոյանքներից առաջացած զայրույթից, ձեռքերով և տեղում վերցրած փայտի կտորով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա.Թ.-ի և Ռ. Կ.-ի մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով Ա. Թ.-ն ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Ռ.Կ.-ին պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից։

Հաջորդ օրը՝ ապրիլի 16-ին, ժամը 21-ի սահմաններում, նույն տանը նախնական համաձայնությամբ, նախորդ օրը կատարած սպանությունը թաքցնելու նպատակով, Ռ. Կ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, Է. Ե.-ն պահելով Ռ. Կ.-ի ոտքերից, իսկ Է. Մ.-ն՝ թիկունքից, պոլիէթիլենային տոպրակը հագցնելով Ռ.Կ.-ի գլխին՝ խեղդել են, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Հանցանքը թաքցնելու նպատակով նրանք երկուսի դիակներն էլ թաղել են նշված տան բակում:

Նախաքննության ընթացքում Է. Մ.-ին և Է. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 12-րդ կետերով՝ երկու և ավելի անձանց սպանությունը մի խումբ անձանց կողմից և այլ հանցանքը թաքցնելու նպատակով որակյալ հատկանիշներով:

Է. Մ.-ի և Է. Ե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
2023թ. մարտի 24-ին հիշյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացրել է Ասկերանի շրջանի դատախազությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր