Իրանի հյուսիս-արևելքում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Մաշհեդ քաղաքից 45 կմ դեպի հարավ։ Օջախը գտնվել է 8 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։