ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Թ. Ղ.-ն 2023թ. հունվարի 1-ին, ժամը 11:00-ի սահմաններում, Ճարտար քաղաքի ներքևի հատվածով՝ «Վեյսալու» կոչվող տեղամասով, առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության հատել է Արցախի Հանրապետության պետական պահպանվող սահմանը, հայտնվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի և հատուկ ծառայություների զինծառայողների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, որից հետ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, 2023թ. հունվարի 08-ին հանձնվել է Արցախի Հանրապետությանը: Այդ մասին հայտնում են Արցախի դատախազությունից։