00:00:00

Արթիկում 9-ամյա տղա երեխայի ձեռքն արգելափшկվել է լավաշի արտադրամասի ատամնավոր լիսեռի տակ. shamshyan.com

16:15, 26 ապրիլ 2023 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ըստ Shamshyan.com կայքի՝ ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքում «Մուշ» սուպերմարկետի հարևանությամբ տղա երեխայի ձեռքը մնացել է լավաշի հաստոցի տակ։

Պարզվել է, որ Բաղրամյան փողոցի 10/11 հասցեում գործող լավաշի արտադրամասում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, Արթիկ քաղաքի բնակիչ 9-ամյա տղա երեխայի ձեռքն արգելափակվել է լավաշի հոսքագծի լավաշ ընդունող ատամնավոր լիսեռի տակ։

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, փռի աշխատակիցները երեխայի ձեռքը դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել «Արթիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները երեխայի մոտ ախտորոշել են աջ ձեռքի նախաբազկի ճզմված-պատռված վնասվածք, այնուհետև Գ․ Մանուկյանը տեղափոխվել է Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր