00:00:00

Արարատի մարզում 68-ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

11:42, 26 ապրիլ 2023 Պատահարներ

Արարատի մարզում, ապրիլի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել. Ժամը 16։00-ի սահմաններում Մրգավետ գյուղի Երևանյան խճուղու 19 տան դիմաց Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Վլադիկ Հ․-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 66-ամյա Համեստ Հ․-ն։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, օգնել է վրաերթի ենթարկվածին՝ օպերատիվորեն ժամանած Արտաշատի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր