00:00:00

Հայտնաբերվել ​է տղամարդու դի՝ սպшնությшն հատկանիշներով․ նախաձեռնվել է քրեական վարույթ

21:20, 21 ապրիլ 2023 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության​ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է​ ստացվել, որ Ծովակալ Իսակովի ​ պողոտայի թիվ 23 հասցեի հարակից հողատարածքում դի կա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Երեւանի բնակիչ, 48-ամյա ​ Էմիլ Վ.-ն է, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հանկարծամահ է եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր