Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ընդունել է մարշալ Բաղրամյանի անվան պատմահայրենասիրական երիտասարդական շարժման հիմնադիրներին և ակտիվիստներին:
Սրբազան Հայրն իր օրհնությունն է բերել շարժման գործունեությանը և կարևորեց 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հիշատակի հավերժացումը, որոնք հասան ֆաշիզմի և նացիզմի դեմ երկար սպասված Մեծ Հաղթանակին:
Քննարկվել են երիտասարդության հայրենասիրական դաստիարակության, վետերանների և Մեծ հայրենական պատերազմի հուշարձանների նկատմամբ հոգածության հարցերը:
Հատուկ ուշադրություն է դարձվել ռուս-հայկական հոգևոր կապերի ամրապնդմանը։