00:00:00

ՊԵԿ-ը բացահայտել է առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու մոտ 6 մլն դրամի ապրանքների մատակարարման դեպքեր

16:06, 18 ապրիլ 2023 Իրավական

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թվականի ապրիլի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

 

ՊԵԿ-ից  հայտնում են, որ 17 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 5,933,959 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 8,169,900 ՀՀ դրամ: 3 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 3,490,000 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 1,800,000 ՀՀ դրամ: 

 

 

3 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 170,550,000 ՀՀ դրամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր