00:00:00

Խաղաղություն հնարավոր է, եթե Հայաստանը հստակ արձանագրի՝ որևէ այլ երկրից տարածքային պահանջ չունի. Վարչապետ

11:41, 18 ապրիլ 2023 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ մարդիկ հավատացել են իրենց կառավարության որդեգրած խաղաղության օրակարագին:

«Մարդիկ հավատում են, որ խաղաղություն լինելու է, իրենք հավատում են՝ իրենց հայրենիքում երջանիկ  ապրելու  ու արարելու հնարավորություն են ունենալու: Մարդիկ հավատում են կառավարող կուսակցության «Ապագա կա» կարգախոսին», - ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց՝ իրենք բացառիկ պատասխանատու են բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր հավատում են Հայաստանի ապագային:

«Պիտի ընդգծեմ նաև մեր բացառիկ պատասխանատվությունը բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր կասկածով են վերաբերվում ապագային ու այդ պատասխանատվությունը պատմական այս ժամանակաշրջանում ունի ու կարող է ունենալ  մեկ արտահայտություն՝ դա խաղաղությունն է, ինչը նշանակում է կարգավորված հարաբերություններ ունենալ մեր բոլոր չորս հարևանների հետ», - ասաց վարչապետը:

Ըստ նրա՝ հարցերի հարցը հետևյալն է՝  որքանո՞վ է դա իրատեսական, իրագործելի, որքանո՞վ է Ադրբեջանի  գործողություններն ու քաղաքականությունը միտված խաղաղությանը:

«Մեզ հայտնի շատ ուժերի առանցքային նպատակն է այնպես անել, որ  մենք  կորցնենք քաղաքացիների հետ մեր զրույցի, մեր խոսակցության թելը, փակվենք մեր կաբինետներում, կառավարական շենքերում ու կորցնենք էմոցիոնալ ու քաղաքական կապը ՀՀ քաղաքացիների հետ: Մենք նման բան թույլ չպետք է տանք. երբ տուն առ տուն, գյուղ առ գյուղ քաղաք  առ քաղաք մարդկանց բացատրենք, թե ինչ է տեղի ունեցել, ինչ է տեղի ունենում մեր երկրի շուրջ, նրանք մեզ կհասկանան, նրանք մեզ հասկանում են, հակառակ դեպքում մենք այստեղ չէինք լինի», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, թե խաղաղություն հնարավոր է, եթե Հայաստանը միջազգային բոլոր հարաբերություններում  ոչ միայն այսօրվա, այլև  ապագայի համար հստակ արձանագրի, որ Հայաստան է ճանաչում  29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը, ավելի կոնկրետ՝ հայկական ԽՍՀ տարածքը ու որևէ այլ երկրից տարածքային պահանջ չունի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր