Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Երևան - Մեղրի ավտոճանապարհին՝ Արենի գյուղի վարչական տարածքում, բախվել են 57-ամյա Վարշամ Ղարիբյանի վարած MAN մակնիշի բառենատարն ու 46-ամյա Հայկ Հարությունյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel Zafira -ն կողաշրջվել է:
Վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, 19-ամյա Նանե Ա.-ն, հոսպիտալացվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնում, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:
Վթարի փաստով նույն վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների և վարչական վարույթի գործերով ավագ տեսուչ Համլետ Սիրեկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ MAN-ը հաշվառված է «Աշտարակ կաթ» ընկերության հաշվեկշռում: