արդատար գնացքի և բեռնատար ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 19:00-19:10-ի սահմաններում՝ Երևան-Արմավիր-Իսահակյան ավտոճանապարհին բախվել են Քարակերտ-Դալարիկ 2810 կմ պիկետ 9 երկաթգծի Գյումրի-Երևան երթուղին սպասարկող արագընթաց մարդատար գնացքը և FAW մակնիշի բեռնատար ավտոմեքենան։
Բախման հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հարավկովկասյան» ընկերության ներկայացուցիչները։
Ոստիկանությունը պարզում է բեռնատարի վարորդի, գնացքի վարորդի և վիրավորների ինքնությունը։