Այսօր՝ ապրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ թիվ 25 խումբը կանչով մեկնել է Նազարբեկյան թաղամաս 41/1 հասցե, որտեղ նկուղային հարկում հայտնաբերել են տղամարդու դի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ըստ նախնական տեղեկութունների՝ մահացածը, ով Երևանի բնակիչ 55-ամյա Վարդան Ս․-ն է, նշված նոր կառուցվող շենքի 12-րդ հարկից վայր է ընկել և հայտնվել հորանում, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դին դուրս բերելու համար ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները՝ դին պատգարակով մոտեցրել են դիատարին։