Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 14-ին, ժամը 17:15-ին ահազանգ է ստացել, որ Աբովյան պուրակից Մյասնիկյան պողոտա տանող թունելում բեռնատարն արգելափակվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ «Foton» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ռ. Մ․, ծնված 1987 թ․, ԻԻՀ քաղաքացի) թափքը բախվել է թունելի վերին հատվածին և արգելափակվել։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարը։