00:00:00

Ֆիզկուլտուրայի ուսուցիչը փրկել է ճոպանի վրա կшխվшծ վիճակում հայտնաբերված 12-ամյա տղայի կյանքը

19:53, 13 ապրիլ 2023 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 13:25-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը, «մեխանիկական շնչահեղձություն, շնչական անբավարարություն 1-ին աստիճանի կոմատոզ վիճակ, գլխուղեղի հիպոքսեմիա» ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Գրում է shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Արարատ քաղաքի թիվ 1-ին հիմնական դպրոցից, որը Արարատի մարզի բնակիչ 12-ամյա՝ նշված դպրոցի սան է։ Պարզվել է նաև, որ ժամը 13:10-ի սահմաններում աշակերտը դպրոցի մարզադահլիճում դասամիջոցի ժամանակ պտուտակաձողի վրա ամրացված ճոպանով ինչ-որ գործողություններ է կատարել, և պարանը փաթաթվել է տղայի պարանոցին:

Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն ու աշակերտները տարօրինակ ձայներ են լսել ու մտնելով դահլիճ՝ երեխային հայտնաբերել են կախված։ Ֆիզկուլտուրայի 37-ամյա ուսուցիչ Մանվել Մկրտչյանը կարողացել է ժամանակին կտրել պարանը, ապա՝ անհրաժեշտ մերսումներ կատարելուց հետո, երեխային կարողացել է անհրաժեշտ առաջին բուժօգնությունը ցուցաբերել, որից հետո տեղափոխել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Երեխային Արարատի բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր