00:00:00

«Վեոլիա Ջուր» ընկերության պահեստում հայտնաբերվել է 37-ամյա աշխատակցի դին և ոստիկանության ծшռայողի անվամբ հաշվառված шտրճանակ. shamshyan.com

18:36, 13 ապրիլ 2023 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում գտնվող «Վեոլիա Ջուր» ընկերության պահեստում տղամարդու դի կա։

Ինչպես հատնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները «Վեոլիա ջրի» նշված պահեստում հայտնաբերել են հրազենային վնասվածքով տղամարդու դի։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Ս․-ն է։ Իսկ դիակի մոտ հայտնաբերվել է նշված վայրում ծառայություն կատարող ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողի հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը։ 

Առայժմ հայտնի չէ՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար։Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Քննիչի կողմից առգրավվել է նաև ատրճանակը։ 

Մանրմասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր