«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Դավիդ Մանասեն արձագանքել է այն տեղեկություններին, որ 22-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտին հաստատ չի մնա կրասնոդարյան թիմում։
Գրում է Armsport-ը։
«Առաջին անգամ եմ լսում, որ Էդուարդը կլքի «Կրասնոդարը»: Նա պայմանագիր ունի: Չեմ կարծում, որ նա կհեռանա ակումբից»,- Sport24-ին տված հարցազրույցում ասել է Մանասեն:
Չորեքշաբթի օրը հաղորդվում էր, որ Սպերցյանն այս ամառ կհեռանա Կրասնոդարից և, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Իտալիայում կամ Գերմանիայում։