Հայտնի է դարձել Երևանում անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության Վրաստանի հավաքականի վերջնական կազմը։ Ծանրամարտի աշխարհի բազմակի ռեկորդակիր Լաշա Տալախաձեն ևս կժամանի Հայաստան։ Տեղեկանում ենք ԵԱ պաշտոնական ֆեյբուքյան էջից։
Տալախաձեն (+109) կգ կրկնակի օլիմպիական, Աշխարհի և Եվրոպայի վեցակի չեմպիոն է:
Նա սահմանել է 23 համաշխարհային ռեկորդ: Պոկում, հրում վարժություններում Տալախաձեն աշխարհի ներկայիս ռեկորդակիրն է։
Նշենք, որ Տալախաձեի քաշային կարգում Հայաստանը կներկայացնեն Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը։