Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զենքի պակաս է եղել:
«Որևէ մեկը լսե՞լ է որևէ զինվորից, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զենքի պակաս է եղել, բացառված է, չի կարող նման բան լինել, ընդհակառակը, որոշ «վայ զինվորականներ» միլիարդների զենքերով լիքը պահեստները թողել են ու փախել: Լավ, հերիք ա, ամեն ինչին չափ ու սահման կա, չե՞նք տեսել այդ կադրերը, երբ ադրբեջանցիք իրենց գրաված զորամասի վիդեոներն են հրապարակել՝ պահեստները լիքը զենք, իսկ 2016-ին չե՞նք հիշում ինչ խոսակցություններ էր գնում, նույնիսկ երկրի վարչապետն է այս ամբիոնից ասել, որ դիզվառելիքի խնդիր է եղել, հետո ծածկադմփոց արեցին», - Ազգային ժողովում հայտարարեց վարչապետը: