Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել. զոհեր և վիրավորներ չեն եղել։
Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
ՃՇՇ շարասյունը մարդասիրական բեռներով ուղեկցվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։