Որոնողական աշխատանքները շարունակվում են՝ մյուսներին հայտնաբերելու համար: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ տարածք մտած ադրբեջանցի զինվորներին, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Հարցին` ինչպե՞ս են նրանք կարողացել հատել ՀՀ սահմանը, Քոչարյանը պատասխանեց՝ «Սահմանը պատկերացնում եք, որ մի հատ դուռ է: Սահմանը մեծ երկարություն ունի, որտեղ ձորակներ կան, որտեղ կարող են թափանցել: Ինչու չեք հարցնում՝ այդ մարդիկ, որոնք եկել են, եկել են ինչ-որ գործողություն անելո՞ւ նպատակով, թե՞ փախել են այն զորամասից, որը գտնվում է Նախիջեւանի տարածքում»: