00:00:00

Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու վարքագիծն ինչպե՞ս եք գնահատում. Կյուրեղյանը՝ ՄԻՊ թեկնածուին

12:01, 11 ապրիլ 2023 Քաղաքականություն

ԱԺ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարց ուղղեց իշխանական խմբակցության կողմից առաջադված ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանին օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ամսնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապացկությամբ։

 

«Ինչպես եք գնահատում Ալեն Սիմոնյանի այն վարքագիծը, որը նա դրսևորեց, երբ ՀՀ-ում ՀՀ քաղաքացին, օգտվելով իր կարծիքը արտահայտելու իրավունքից, նրան անվանեց դավաճան։ Այս պարագայում ԱԺ նախագահը հրահանգեց բռնել այդ մարդու ձեռքերը, հետո մոտեցավ քաղաքացուն, թքեց նրա երեսին և ասաց՝ դավաճանը մայրդ է։ Կխնդրեի Ձեր գնահատականը, որպես մարդու իրավունքների պաշտպան, այդ երևութին»,- ասաց Կյուրեղյանը խնդրելով դեպքը գնահատել նաև որպես գլխավոր դատախազի տեղակալ։

Արձագանքելով՝ Անահիտ Մանասյանը նշեց․

«Խոսքի ազատության իրավունքը հիմնարար իրավունք է, բայց չի կարող լինել առանց որևէ սահմանների ու այդ սահմանների առնչությամբ ևս գոյություն ունեն հստակ ձևավորված միջազգային չափանիշներ։ Իմ ելույթի շրջանակներում խոսեցի այն մասին, որ համերաշխության կողմնակից եմ, դեմ եմ ատելության խոսքին։ Ես որևէ գործի վերաբերյալ չեմ խոսելու, եթե ծանոթ չեմ հանգամանքներին։ Իմ հիմնական արձանագրումը այն է, որ ՀՀ-ում պետք է բացառված լինի ատելության խոսքը, բռնությունը, բռնության քարոզն ու ցանկացած իրավիճակ, որը կարող է վնաս պատճառել մարդու իրավունքներին և մարդու արժանապատվությանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր