Շիրակի մարզի ռազմագերիների հարազատները վաղ առավոտից փակել են Բավրայի անցակետ տանող ճանապարհը:
Ինչպես հայտնում է Irakanum.am-ը, նրանք պահանջում են, որ Բաքվի բանտերում գտնվող իրենց որդիները օր առաջ վերադառնան հայրենիք։ Նրանց պնդմամբ տղաները գերի չեն ընկել, նրանց դիտավորությամբ հանձնել են թշնամական կողմին։ Ռազմագերիների հարազատների պնդմամբ, Նիկոլ Փաշինյանը 2 տարի շարունակ խաբում է, թե ամեն ամեն ինչ արվում է տղաների վերադարձի համար, սակայն մինչ օրս որեւէ տեղաշարժ չկա։