Այսօր՝ ապրիլի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 15:00-ի սահմաններում՝ Շիրակի մարզի բնակիչ, 43-ամյա Արտյոմ Գ.-ն, իր վարած Renault DUSTER մակնիշի ավտոմեքենայով, Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արտյոմ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն:
Օպերատիվ են գործել Տաշիրի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Արտյոմ Գ.-ն աշխատում է Տաշիրի «Հայկաթոլիկ» եկեղեցում, որպես հոգևոր հովիվ: